Շվեդիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 14-ին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ Շվեդիայի իշխանությունները թույլատրել են մրցաշարի անցկացումը հունիսի 14-ից: Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիան աշխատում է մրցաշրջանի խաղացանկի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջնությունը նախատեսվում էր վերսկսել հանդիսականներով, սակայն խաղերը կանցկացվեն դատարկ տրիբունաների ներքո:
Հիշեցնենք՝ Շվեդիայում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը: