«Նիսը» միացել է «Օլիմպիակոսի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի համար պայքարին։ Այս մասին տեղեկացնում է France Football-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Մոսկվայի «Լոկոմոտիվը», «Նապոլին», «Ֆեներբահչեն», «Գալաթասարայը» ու «Լեսթերը»։
Աղբյուրի տվյալներով՝ «Նիսի» մարզական տնօրեն Ժյուլեն Ֆուրնյեն մեկնել է Աթենք, որպեսզի համաձայնեցնի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Հունաստանի ընթացիկ առաջնությունում Ցիմիկասը մասնակցել է 20 խաղի, դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ ու ստացել 4 դեղին քարտ։ Դրանից բացի, պաշտպանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիակոսի» բոլոր 6 խաղերին ու աչքի ընկել գոլային փոխանցմամբ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի հունիսի 30-ը։