«Բրյուգեի» կիսապաշտպան Դենիս Բոնավենտուրան առաջվա պես «Նապոլիի» ուշադրության կենտրոնում է։
Իտալացիները ուշադրությունն ուղղել են Նիգերիայի հավաքականի 22-ամյա խաղացողին, քանի որ նա շատ ավելի էժան է, քան հարձակվող Վիկտոր Օսիմհենը, որի համար «Լիլը» 50 մլն եվրո է պահանջում։
Բոնավենտուրայի պայմանագիրը «Բրյուգեի» հետ ուժի մեջ է մինչև 2022-ի հունիս։