«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեկ Տոռենտը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Անկասկած, Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ինձ համար նա անգերազանցելի է։ Կյանքումս չեմ տեսել այնպիսի բան, ինչն նա է ցույց տալիս։ Ու նա արդեն 15 տարի է բարձր մակարդակով խաղում է։ Նույնիսկ եթե նա լավ մարզավիճակում չէ, միևնույն է լավագույնն է։ Մեսսիի համար վատ խաղը մի քանի ասիստն ու երկու գոլային փոխանցումն է։ Գերազանց ֆուտբոլիստների եմ տեսել, բայց ոչ ոք չի կարող իրեն այդպիսի մարզավիճակում 15 տարի պահել։
Վստահ եմ, որ դեռ շատ տարիներ նա կարող է հանգիստ խաղալ։ Նա շատ խելացի խաղացող է։ Ու շատ անգամներ է գնդակը գտնելու համար ցածրացել։ Մի քանի տարուց նա կարող է խաղալ Չավիի դիրքում։ Մեսսին գնդակ չի կորցնում, փոխանցումներ է անում, ինչպես նաև իրեն գերազանց մարզավիճակում է պահում արդեն շատ տարիներ։ Երբ նա սկսում է կորցնել արագությունը, հեշտությամբ կարող է կիսապաշտպանի դիրքում խաղալ»,- Տոռենտի խոսքերն է փոխանցում Ole-ն։