Միլանյան երկու ակումբները դեմ են Իտալիայի գավաթի վերսկսմանը, որը նախատեսված է անցկացնել հունիսին, տեղեկացնում է ESPN-ը:
Նրանք կարծում են, որ երկար տևած դադարից հետո չի կարելի նման կարճ ժամանակահատվածում այդքան կարևոր հանդիպումներ անցկացնել: Ֆուտբոլիստները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ:
Միլանյան ակումբներն առաջարկում են Գավաթի խաղարկությունն անցկացնել հաջորդ մրցաշրջանում:
Կիսաեզրափակիչ հանդիպումները նախատեսվում է անցկացնել հունիսի 13-ին ու 14-ին, իսկ եզրափակիչը ՝ 17-ին: