Ֆրանսիական «Նիցի» կիսապաշտպան Կեֆրեն Թուրամ-Ուլլենը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այս մասին հայտնում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 19-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
կիսապաշտպանի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Կեֆրեն «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թուրամի որդին է: