«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ կատալոնացիները պետք է փորձեն վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
«Եթե ես լինեի «Բարսայի» նախագահը, կփորձեի ձեռք բերել Նեյմարին։ Նա Մեսսիից հետո աշխարհի լավագույն խաղացողն է ու հիանալի համապատասխանում է ակումբի փիլիսոփայությանը։ Լաուտարո՞ն։ Ես 111 մլն եվրոյով նրան չէի գնի»,- Ռոսելի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով 2017-ի օգոստոսին։ Բրազիլացին փարիզցիների կազմում անցկացրած 80 պաշտոնական խաղում դարձել է 69 գոլի ու 39 փոխանցման հեղինակ։ 28-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ։