Սլովենացի ֆուտբոլային մրցավար Սլավկո Վինչիչը ձերբակալվել է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Մրցավարը ձերբակլվել է Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում, հայտնում է 24Sata-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Վինչիչը և ևս 25 մարդ ձերբակալվել են հասարակաց տանը՝ 9 մարմնավաճառների ընկերակցությամբ: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք ու կոկային:
Վինչիչը կասկածյալ չի հանդիսանում մարմնավաճառությամբ զբաղվող կազմակերպությունում:
Նշենք՝ 2019/20 մրցաշրջանում նա սպասարկել է «Լիվերպուլի» և «Գենկի» միջև Չեմպիոնների լիգայի հանդիպումը, աշխատել է նաև ՉԼ-ի 2 և ԵԼ-ի 1 խաղում:
2015 թվականին Վինչիչը սպասարկել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև Նիսում կայացած ընկերական խաղը (4-0):