ԱՊԼ-ի՝ վերսկվող մրցաշրջանի 5 խաղ կարող է անցկացվել չեզոք դաշտում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
ԱՊԼ-ի և ոստիկանության միջև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ խաղերի մեծամասնությունը հնարավոր է անցկացնել թիմերի տնային մարզադաշտերում, բայց որոշ խաղեր, ամեն դեպքում, պետք է տեղափոխվեն չեզոք մարզադաշտեր:
Չեզոք դաշտերում պետք է անցկացվեն հետևյալ խաղերը՝
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»
«Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ»
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Շեֆիլդ Յունայթեդ»
«Նյուքասլ»-«Լիվերպուլ»
«Էվերթոն»-«Լիվերպուլ»
Չեզոք դաշտում պետք է անցկացվի նաև այն խաղը, որում «Լիվերպուլը» կարող է ապահովել չեմպիոնությունը, եթե դա տեղի չունենա «Էվերթոնի» հետ խաղում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» իր տնային բոլոր խաղերը կարող է անցկացնել չեզոք դաշտերում, քանի որ վտանգ կա, որ երկրպագուները կարող են հավաքվել «Էնֆիլդի» տարածքում՝ խախտելով սոցիալական հեռավորության կանոնները: