«Միլանը» հետաքրքրվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով։ Այս մասին գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Միլանը» հետաքրքրվել է Ազմունի տրանսֆերային իրավիճակով ու կապ հաստատել նրա գործակալ Ֆալի Ռամադանի հետ։ Առայժմ հայտնի չէ՝ միլանյան ակումբը բանակցություններ կսկսի «Զենիթի» հետ, թե ոչ։ Հաղորդվում է, որ Ռամադանը լավ հարաբերությունների մեջ է գերմանացի Ռալֆ Ռանգնիկի հետ, որը ամռանը կարող է գլխավորել «Միլանը»։
Ազմունը «Զենիթ» էր տեղափոխվել 2019-ի փետրվարին «Ռուբինից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 12 մլն եվրո։