«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է բանտային կալանքի տակ գտնվելու մասին։
«Պե՞տք է բոլորը գոնե մեկ օր անցկացնեն բանտում։ Դա առաջին հերթին վերաբերում է այն մարդկանց, որոնք ուրիշներին բանտ են ուղարկում, որպեսզի հասկանան, որ նման որոշում կայացնելուց առաջ, պետք է լուրջ մտածել։ Դա կյանքի կարևորագույն փորձ է, քեզ նորովի ես ճանաչում, բայց բանտը վատ տեղ է։ Մարդկանց մասին անհավանական բաներ ես բացահայտում, օրինակ՝ համերաշխություն կալանավորների միջև։ Բայց ազատազրկումը վատ բան է։ Եթե հանդիպեք մեկին, որը կասի, թե բանտում հիանալի է, իմացեք, որ նա ստում է»,- Ռոսելի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոսելը 643 օր կալանքի տակ էր 2017 թվականի մայիսից, երբ մեղադրվեց 15 մլն եվրոյի լվացման մեջ օֆշորների միջոցով։ 2019-ի փետրվարի վերջին ֆունկցիոները դուրս եկավ բանտից, սակայն հետաքննությունը չդադարեցվեց։ Դատախազությունը նրա համար որպես պատիժ 11 տարի ազատազրկում էր պահանջում։ Նախորդ տարվա ապրիլին Ռոսելը արդարացվեց։