«Բարսելոնան» նոր առաջարկ է նախապատրաստում «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրին «Թվիթերի» իր էջում:
Աղբյուրի փոխանցամբ, «Բարսելոնան» միլանյան ակումբին 80 մլն եվրո և պաշտպան Խունիոր Ֆիրլոյին կառաջարկի: Չնայած «Ինտերը» 111 մլն եվրո հրաժարագին է պահանջում՝ կատալոնական ակումբը հույս ունի ավելի ցածր գումարի շուրջ համաձայնության գալ:
Հաղորդվում է, որ կապտանռնագույններն արդեն համաձայնեցրել են Մարտինեսի աշխատավարձը նրա գործակալի հետ: Արգենտինացին տարեկան 12 մլն եվրո կստանա՝ գումարած բոնուսները:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Լաուտարո Մարտինեսն իտալական Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացու գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականին: