«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է բանտում տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակների մասին։
«Բանտում կռիվնե՞րը։ Մոտիկից եմ տեսել դրանք։ Մի անգամ ինձ այնքան մոտ կռիվ սկսվեց, որ արյունով պատվեցի։ Կալանավորին հարվածեցին կոտրված մետաղի սուր կողմով․ ու նրանից այնքան արյուն դուրս թափվեց, որ մեր ողջ հագուստն ու նույնիսկ գիրքը դրանով պատվեցին։ Բանտում հաճախ են հանկարծակի կռիվներ սկսվում։ Ինձ մի քանի անգամ որոշ բաներ ասել են, բայց գործը կռվի չի հասել»,- Ռոսելի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոսելը 643 օր կալանքի տակ էր 2017 թվականի մայիսից, երբ մեղադրվեց 15 մլն եվրոյի լվացման մեջ օֆշորների միջոցով։ 2019-ի փետրվարի վերջին ֆունկցիոները դուրս եկավ բանտից, սակայն հետաքննությունը չդադարեցվեց։ Դատախազությունը նրա համար որպես պատիժ 11 տարի ազատազրկում էր պահանջում։ Նախորդ տարվա ապրիլին Ռոսելը արդարացվեց։