ԱՊԼ-ի ակումբները այսօր կայացած հանդիպման ընթացքում որոշել են, թե երբ է վերսկսվելու առաջնությունը, հաղորդում է The Telegraph-ը։
Այսպիսով, աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգան վերսկսվելու է հունիսի 17-ին 28-րդ տուրի երկու հանդիպումներով։ Այդ խաղերն են «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» և «Ասթոն Վիլա» — «Շեֆիլդ Յունայթեդ»։ Այսպես, առաջնության բոլոր թիմերը կունենան անցկացրած 29 խաղ։
30-րդ տուրը կսկսվի հունիսի 20-ին։ Խաղերը կկայանան հանգստյան օրերին։ Հնարավոր է ևս մեկ հանդիպման անցկացումը հունիսի 19-ին։
ԱՊԼ-ում կորոնավիրուսի թեստավորման 3 փուլ է կայացել։ Գրանցվել է 12 հաստատված դեպք։