Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան խոսել է իր հայրենակցի՝ Ռոջեր Ֆեդերերի մասին։
«Շատ լավ կլինի, եթե ես կարողանամ խաղալ այդ մակարդակում 40 տարեկանին մոտ։ Բայց մեզնից ոչ ոք չի լինելու երկրորդ Ռոջերը, նա այլ մակարդակի վրա է։
Նա ապացուցում է, որ թենիսի որակը կախված չէ տարիքից։ Ուղղակի պետք է աշխատել ու պահպանել մարզավիճակը։ Ֆեդերերի շնորհիվ ես հասկանում եմ, որ կարող եմ դեռ խաղալ։ Բայց ես արդեն 35 եմ»,-Վավրինկայի խոսքն է մեջբերում Tennis Majors-ը։
Ստեն Վավրինկան և Ռոջեր Ֆեդերերը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոններ են տղամարդկանց զուգախաղում։