«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է «խթանների» ներկայիս վիճակի մասին։
«Ինձ դուր է գալիս Դելե Ալին։ Նա թոփ խաղացող է։ «Տոտենհեմը» հրաշալի հարձակվողներ ունի, ինչպես օրինակ Քեյնը, այդպես չէ՞։ Սոնը ևս հիասքանչ ֆուտբոլիստ է։
Նրանք կարող են առաջընթաց գրանցել։ Թիմը հիասքանչ ստադիոն ու ֆանտաստիկ մարզական բազա ունի։ Այնպես որ ամեն ինչ իր տեղում է։
Նրանց պետք է մեկ-երկու թոփ ձեռքբերում կատարել։ Դա նոր մակարդակի կհանի թիմը։ Այդ դեպքում նրանք կարող են պայքարել չեմպիոնության համար»,-Ռեդնապի խոսքն է մեջբերում Goal-ը։