«Ռեալը» հետ չի կանգնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու մտքից։
Goal.com-ը, հղում կատարելով The Sun-ին, տեղեկացնում է, որ «բլանկոսները» մտադիր են ՄՅՈՒ-ն 4 ֆուտբոլիստի առաջարկել Պոգբայի դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ խաղացողներն են Խամես Ռոդրիգեսը, Մարտին Էդեգորը, Բրահիմ Դիասն ու Լուկաս Վասկեսը։
Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։