«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։
Ռաֆինյան ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Սելտայում», սակայն մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը ու մշտական պայմանագիր կնքել մեկ ուրիշ թիմի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 23 խաղերում բրազիլացի կիսապաշտպանը 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։