Ֆրանսիացի Ադիլ Ռամիի գործակալ Խավիեր Կոսո Ռուիսը պատմել է իր հաճախորդի ու «Սոչիի» հետ ունեցած կոնֆլիկտի մասին.
«Ակումբը ոչինչ չի վճարում: Նրանք խնդիրներ կունենան ՖԻՖԱ-ի հետ: Կխաղա՞ Ռամին «Սոչիի կազմում: Իհարկե, ոչ: Նրանք ֆրանսիացուն չեն վճարում: Նույն իրավիճակում են նաև մյուս ֆուտբոլիստները»,-ասել է գործակալը:
34-ամյա խաղացողը նախկինում մեղադրել էր ակումբին աշխատավարձները չվճարելու մեջ և հայտարարել, որ պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ:
Աշխարհի չեմպիոնը «Սոչի» է տեղափոխվել փետրվարին և ոչ մի խաղ չի անցկացրել ակումբի կազմում: