Ադիլ Ռամիի գործակալը հերքում է, որ Ռամին փորձել է թաքցնել իր ունեցած վնասվածքը «Սորի» տեղափոխվելուց առաջ.
«Դա կեղծ է: ՖԻՖԱ-ն կզբաղվի դրանով, և ինքներդ կհամոզվեք: Ռամին կխաղա իր հաջորդ ակումբում. այդ ժամանակ կհամոզվեք: Նա պատրաստ կլինի հունիսի վերջին»,-ասել է գործակալը:
Երեկ Ռամիի փաստաբանը հայտարարեց, որ Ռամին կլքի ակումբը, քանի որ աշխատավարձ չի ստանում, իսկ ակումբը խնդիրներ կունենա ՖԻՖԱ-ի հետ: Այսօր պարզ դարձավ, որ Ռամին ծնկի լուրջ վնասվածք է ունեցել ու թաքցրել ակումբից, իսկ «Սոչին» մայիսի 26-ին խզել է պայմանագիրը:
Ռամին «Սոչիին» էր միացել փետրվարին ու ոչ մի հանդիպում չէր անցկացրել ՌՊԼ-ում: