«Նապոլին» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգայի տրանսֆերը:
Նեապոլյան թիմը տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 22 մլն եվրո, սակայն «Սասուոլոն» իր խաղացողի տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո:
«Նապոլին» տրանսֆերի շուրջ բանակցությունները սկսել է դեռ 2019 թ-ի դեկտեմբերից: Բոգան «Սասուոլո» է տեղափոխվել «Չելսիից»՝ 3 մլն եվրոյի դիմաց: Ընդ որում, լոնդոնյան ակումբը այժմ կարող է 15 մլն եվրոյով հետ տրանսֆեր կատարել: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.:
Իտալիայի դադարեցված առաջնությունում Բոգան անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: