Manchester Evening News-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել ամռանը նոր խաղացողներ ձեռք բերելու նպատակով: Գումարն անհրաժեշտ է նաև ակումբի կայուն գործունեությունը պահպանելու համար:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, անգլիական գրանդը ցանկանում է ձեռք բերել 3 խաղացողի: Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 127,4 միլիոն ֆունտով: Այժմ այն կազմում է 429 միլիոն ֆունտ: