Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը արգելել է «Բավարիայի» երկրպագուներին հնարավոր չեմպիոնությունը նշել «ավանդական» ոճով, տեղեկացնում է Bild-ը:
«Կորոնավիրուսի համաճարակը կատակ բան չէ: Պետք է զգույշ լինել և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Մյունխենի հրապարակում անցկացվող տոնակատարություններն անհնար են այս տարի:
Թիմի հաղթանակը պետք է տոնենք առանց գրկախառնվելու»,- ասել է Ռեյտները:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը ՝ «Բորուսիային» գերազանցելով 7 միավորով: