«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին կիսպաշտպան Լիլիան Թյուրամը խոստովանել է, որ մանուկ հասակում տառապում էր ռասիզմից:
Թյուրամը ծնվել է Գվադելուպեում, իսկ 1981 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա:
Երբ Ֆրանսիայում դպրոց էի հաճախում, համադասարանցիներս ինձ համոզում էին, որ աֆրոամերիկացի լինելը վատ է: Նրանք, ի վերջո, ինձ ստիպեցին հավատալ, որ սպիտակ լինելն ավելի լավ է:
Մայրս չէր կարողանում պատասխանել իմ հարցերին: Նա ուղղակի ասում էր, որ նրանք ռասիստ են ու վերջ:
Այս մտավոր և գաղափարական մեխանիզմները ստեղծվել են մարդկանց շահագործելու ու խմորումներ ստեղծելու համար»,-ասել է Թյուրամը: