«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։
Don Balon-ի փոխանցմամբ՝ «բլանկոսները» մտադիր են հնարավոր գործարքի դեպքում հռոմեական ակումբից ստանալ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։
Յովիչի առաջին մրցաշրջանը Մադրիդում կարելի է անհաջող համարել։ Հնարավոր է, որ «արքայական» ակումբը գնա Յովիչից հրաժարվելու ճանապարհով։
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։