«Բլեքբեռնի» ավագ 31-ամյա կիսապաշտպան Էլիոթ Բենեթը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ հիվանդության ախտանշաններ ֆուտբոլիստը չունի, բայց մեկ շաբաթվա կարանտինի կենթարկվի։
«Երբեք չէի իմանա, որ վարակվել եմ, եթե մարզումներին չվերադառնայինք։ Ոչ մի ախտանշան չունեմ։ Հիստերիա էր սկսվել, որ ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները, բայց դա մեծ նշանակություն չունի։ Պետք է անհանգստանալ այն մարդկանց համար, որոնք լուրջ հիվանդ են ու պառկած են հիվանդանոցներում, այլ ոչ թե ֆուտբոլիստների համար, որոնք հիվանդության ախտանշաններ չունեն»,-ասել է Բենեթը։
Սա Չեմպիոնշիփում վարակվածության 3-րդ դեպքն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակվել են «Հալ Սիթիի» երկու աշխատակից։