«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է Լա լիգայի հնարավոր վերսկսման մասին.
«Եթե դադարից առաջ «Ռեալը» գլխավորեր աղյուսակը, առաջնությունը վաղաժամ կավարտեին:
«Բարսելոնային» համապատասխան չեն հարգում: Միայն լավ շրջանառում են ակումբի մասին վատ տեղեկություններ»,- Tertulia del 10 del Barça-ի հետ զրույցում ասել է Գասպարը:
Այժմ «Բարսելոնան» 2 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ:
Նախկինում, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Լա լիգայի դադարեցված առաջնությունը կվերսկսվի հունիսի 8-ին: