Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անջելո դի Լիվիոն գովեստի խոսքեր է ասել թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին.
«Ռոնալդուն կարող է անընդհատ խաղալ: Նրան հանգիստ է պետք միայն 15 խաղը մեկ: Նա մեծարանքի է արժանի, որը փաստում են նրա հետ թիմում հիանալի կերպով մերված խաղընկերները:
Ռոնալդուն սուպերչեմպիոն է: Նա աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի իսկական օրինակ է: Նա երբեք խնդիրներ չի ստեղծում: Խոնարհվում եմ նրա առջև»,-ասել է դի Լիվիոն:
Ա սերիայի դադարեցված մրցաշրջանում պորտուգալացին անցկացրած 22 խաղում դարձել է 21 գոլի ու 3 արդյունավետ փոխանցում: