Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորեան մարզման ընթացքում մկանային վնասվածք է ստացել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բժշկական զննումը ցույց է տվել, որ Կորեան ձախ ոտքի մկանի վնասվածք է ստացել:
Հիշեցնենք ՝ սա արդեն երրորդ դեպքն է, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածք են ստանում:
Օրեր առաջ շարքից դուրս էին մնացել ` Ժոաու Ֆելիշը և Շիմե Վրսալկոն:
Հավելենք, որ Լա Լիգան նախատեսվում է վերսկսել հունիսի 8-ին: