Մայիսի 23-ից 27-ը անցկացվում են շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները:
Մայիսի 25-ին Հիկարու Նակամուրան հաղթեց Լևոն Արոնյանին (3-1) և դարձավ մրցաշարի առաջին կիսաեզրափակչի մասնակիցը: Յու Յանգը պարտվեց Լիրեն Դինգին: Քանի որ Յանգը հաղթել էր առաջին մրցավեճում, նրանք վճռորոշ խաղը կխաղան մայիսի 27-ին:
Ռուսաստանցի Դանիիլ Դուբովը երկրորդ խաղում պարտվեց Սերգեյ Կարյակինին, զույգը կխաղա լրացուցիչ հանդիպում: Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Carlsen Chess Series․ Lindores Abbey Rapid Challenge
1/4 եզրափակիչ
Առաջին հանդիպումները
Մայիսի 23-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 2: 3
Յու Յանգ (Չինաստան) — Լիրեն Դինգ (Չինաստան) — 3: 2
Մայիսի 24-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — 3: 0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Ուեսլի Սո (ԱՄՆ) — 2,5: 0,5
Երկրորդ հանդիպումները
Մայիսի 25-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 1: 3
Յու Յանգ (Չինաստան) — Լիրեն Դինգ (Չինաստան) — 1,5: 2,5
Մայիսի 26-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — 2: 3
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Ուեսլի Սո (ԱՄՆ) — 2,5: 0,5
Լրացուցիչ հանդիպումներ
Մայիսի 27-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Յու Յանգ (Չինաստան) — Լիրեն Դինգ (Չինաստան)