Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դիեգո Պերոտին մոտ է «Ջենոա» վերադառնալուն, տեղեկացնում է Football Italia-ն:
31-ամյա արգենտինացին դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է փոխել ակումբը:
Նշվում է, որ «Ջենոայի» նախագահը՝ Էնրիկո Պրեցիոզին, անձամբ է զանգահարել Պերոտիին և խնդրել նրան վերադառնալ:
Հիշեցնենք, որ Պերոտին 2014-ին արդեն պաշտպանել է «Ջենոայի» գույները:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Պերոտին մասնակցել է 14 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: