Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Մուրզագուլովը հաստատեց ակումբում՝ օտարերկրյա ներդրումների մասին տեղեկատվությունը, բայց շեշտեց, որ խոսքը թիմի ամբողջական վաճառքի մասին չէ:
Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ «Ուֆան» բանակցություններ է վարում ավստրիական Red Bull-ի և City Football Group Ֆուտբոլային հոլդինգի հետ, որին պատկանում է նաև «Մանչեսթեր Սիթին»:
«Իրոք, «Ուֆան», լինելով Ռուսաստանի ամենաարդյունավետ մարզական ակումբներից մեկը, վաղուց հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանի և միջազգային խոշոր ընկերությունների համար: Կարող ենք հաստատել, որ դրանց թվում կան և ավստրիական, և արաբական ընկերություններ:
Միևնույն ժամանակ, մենք չենք խոսում ակումբի լիարժեք վաճառքի մասին, դա հանրապետության սեփականությունն է և Բաշկիրիայի բնակչության երկու երրորդի կողմից աջակցվող թիմ: Մենք ողջունում ենք, եթե նոր ներդրողը կարողանա ակումբին նոր զարգացում հաղորդել, և բանակցությունները շարունակվում են:
Մենք ունենք ֆինանսավորման հստակ աղբյուրներ, կան շահաբաժիններ, որոնք վճարում են որոշ ընկերություններ: Բայց եթե մենք ուզում ենք ուենալ նոր հորիզոններ, ապա ավելի լավ է դա անել անձնական փողերի հաշվին, այլ ոչ թե ավելացնել պետական աղբյուրներից ֆինանսավորումը՝ կրճատելով այլ կարևոր պետական ծրագրեր», — մեջբերում է Մուրզագուլովին Правда ПФО-ոն: