Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան խոստովանել է, որ սիրում է ֆուտբոլ դիտել, բայց ինքը չի սիրում ֆուտբոլիստներին:
«Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց խաղացողների մեծ մասը մյուս մարզիկների պես չեն: Մյուս մարզիկների համեմատ ՝ նրանք մեծամիտ են, հղփացած: Ավելին, նրանք ստանում են շատ բարձր աշխատավարձ: Իսկ ռուս ֆուտբոլիստներին, ընդհանրապես, գերավճարում են», — ասել է Կասատկինան:
Ըստ Կասատկինայի, հայտնի թենիսիստները, ինչպես նաև մարմնամարզուհի Ելենա Իսինբաևան իր համար կուռքեր են: «Ինձ դուր է գալիս Քիմ Կլայստերսը: Հիմա նա լեգենդ է: Ես լաց էի լինում, երբ նա ավարտեց կարիերան:: Ինձ դուր է գալիս նաև Ելենա Իսինբաևան: Նա հիանալի պատմություն ունի», — մեջբերում է թենիսիտուհուն Советский спорт-ը: