Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում Բրեմենի «Վերդերն» ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:
Առաջին խաղակեսն անցավ իներտ պայքարում: Երկրորդ կեսում թիմերն ակտիվացան, սական մեկմեկու դարպասը գրավել չհաջողվեց: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Այս պահի դրությամբ «Վերդերը» շարունակում է մնալ նախավերջին՝ 17-րդ տեղում, իսկ «Բորուսիան» բարձրացավ 4-րդ հորիզոնական: