Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Բայերի» 19-ամյա ֆուտբոլիստ Պաուլինյոյին, տեղեկացնում է Bild-ը:
Միլանյան ակումբը 10 միլիոն եվրո է առաջարկել տաղանդավոր ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ իտալական ակումբի ապագա մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բարձր է գնահատում երիտասարդ հարձակվողի որակները:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Պաուլինյոն մասնակցել է 7 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: