«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն գովասանքի խոսքեր է ասել անգլիական «Լիվերպուլի» հասցեին:
«Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» նման է իսկական մեքենայի։ Նրանց ցուցադրած ֆուտբոլն անհավանական է։ Նման մակարդակի հասնելը մեծ աշխատանք է պահանջում»,-Մբապեի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք, որ խոսակցություններ կային այն մասին, որ «Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստով: