Championat-ը հայտնում է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվը» և մի շարք այլ ռուսական ակումբներ հետաքրքրված են «Հերակլեսի» կիսապաշտպան Ալեքսանդր Մերկելի ծառայություններով: Ղազախ ֆուտբոլիստը ամռանը կդառնա ազատ գործակալ:
Մերկելը «Միլանի» կազմում խաղացել է 2009-2011 թվականներին, որից հետո նրան վաճառվել են «Ջենոային»՝ 6,5 միլիոն եվրոյի դիմաց, իսկ կիսապաշտպանը «Հերակլեսում» հանդես է գալիս 2018 թվականից:
2007 թվականից մինչև 2011 թվականը Ալեքսանդրը խաղացել է Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 2015-ին Մերկելը համաձայնել է խաղալ Ղազախստանի ազգային հավաքականի կազմում: Այդ ժամանակվանից նա նա 3 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում: