Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է մոտ ապագայում փոխել ակումբը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն»: Ֆուտբոլիստն ինքն էլ դեմ չէ մադրիդյան մյուս թիմ տեղափոխությանը:
Նշվում է նաև, որ խաղացողի գործակալն արդեն սկսել է բանակցությունները «Ատլետիկոյի» ղեկավարության հետ՝ հավանական տրանսֆերի համար: