«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա ակումբից, գրում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պայմանավորված ֆինանսական բարդությունները խոչընդոտում են բրազիլացի պաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելու «զինագործների» հնարավորությունները։
Լուիզի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Դավիդ Լուիզը «Արսենալ» էր տեղափոխվել անցած ամառ «Չելսիից»։