«Սամպդորիայի» կիսապաշտպան Էդգար Բարետոն լքել է թիմը: Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գործում էր մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Պարագվայցին վերադառնալու է հայրենիք ՝ անձնական խնդիրները կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ Բարետոն և իր կինը վերջերս վարակվել էին կորոնավիրուսով: