«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը, հաղորդում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա բրազիլացին անձամբ խոսել է «Յուվենթուսի» ղեկավարության հետ՝ հայտնելով, որ չի պատրաստվում լքել «Բարսելոնան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել «Յուվենթուսի» հետ Արտուրին Միրալեմ Պյանիչով փոխարինելու հարցում։
Ընթացիկ մրցաշրջանում Արտուրը 16 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։