«Չելսիի» հարձակվող Վիլիանը կարող է մնալ Լոնդոնում, չնայած այն բանին, որոր ամռանը նա լքելու է «ազնվականների» ճամբարը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Բրազիլացուն իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
31-ամյա խաղացողը ամռանը կդառնա ազատ գործակալ:
Ավելի վաղ Վիլիանը հայտարարել էր, որ «Չելսիի» հետ չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: