Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ պարտվեց Մյունխենի «Բավարիային» (0:1):
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է «Բավարիայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի ցուցանիշը:
Նա Բունդեսլիգայում անցկացրած 18 հանդիպումներում տարել է 15 հաղթանակ:
Գվարդիոլան այդ ցուցանիշը գրանցել էր մյունխենյան ակումբը գլխավորելու տարիներին (2013-2016):