«Վեսթ Հեմի» նախկին դարպասապահ Շակա Հիսլոպը մեկնաբանել է այն լուրերը, թե «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Կարծում եմ, որ Քեյնը կարող էր խաղալ աշխարհի ցանկացած թիմում:
Արդյո՞ք նա կկարողանա դուրս մղել Բենզեմային «Ռեալի» հիմնական կազմից: Կարծում եմ, որ Հարրին ավելի ուժեղ է, քան ֆրանսիացին, բայց վերջինս վաղուց է կայուն կերպով խաղում մադրիդյան թիմի կազմում, ուստի սա բավականին դժվար հարց է»,- մեջբերում է Հիսլոպին Express-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը արդեն ապաքինվել է ազդրի վնասվածքից։