Գերմանական Բունդեսլիգան թևակոխում է վճռական փուլ: Առաջատարները փորձում են ավելացնել միավորների պաշարը՝ ամրապնդվելով ու վեր բարձրանալով, իսկ հետնապահները փորձում են դուրս գալ անդունդից:
Քիչ անց կմեկնարկի Բրեմենի «Վերդեր» ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» միջև մրցավեճը: «Բրեմենյան երաժիշտները» խայտառակ մրցաշրջան են անցկացնում: Վերջիններս այս պահին 21 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում են: Տեղը ուժեղագույնների կազմում պահպանելու համար այս տուրից սկսած «Վերդերը» պետք է հաղթի: Մ. «Բորուսիան» 52 միավորով 5-րդն է ու պայքարում է ՉԼ-ի ուղեգրի համար: Այս պահին 4-րդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերին» զիջում է 1 միավորով:
Առաջարկում եմ ծանոթանալ թիմերի մեկնարկային կազմերին.
«Վերդեր».
Մ. «Բորուսիա».
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: