ՄՅՈՒ-ն դեմ չի արտահայտվի դարպասապահ Դին Հենդերսոնի վարձակալությունը «Շեֆիլդ Յունայթեդում» մինչև մրցաշրջանի ավարտ երկարաձգելու վերաբերյալ։
Ներկայիս վարձակալությունը գործում է մինչև հունիսի վերջ, բայց մանկունիանցիները թույլ կտան դարպասապահին ԱՊԼ-ի մնացած խաղերն անցկացնել «Շեֆիլդում», բացի 31-րդ տուրում «Օլդ Թրաֆորդում» սպասվելիք խաղից։
Հատկանշական է, որ ՄՅՈՒ-ն ու «Շեֆիլդը» պահպանում են 4-րդ տեղը գրավելու շանսերը․ նրանց 2 միավոր է բաժանում, ընդ որում «Շեֆիլդը» մեկ խաղ պակաս է անցկացրել։