Ռուսական «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան խոսել է «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինի մասին, տեղեկացնում է Match-ը:
«Նրանք բավական լավ թիմ ունեն: Ես շատ եմ խաղացել եմ Սյոմինի գլխավորած թիմի դեմ և կարող եմ ասել ՝ նա ֆենոմենալ մարզիչ է:
Առանց Սյոմինի, «Լոկոմոտիվը» չէր նվաճի չեմպիոնական տիտղոսը: Նրանց ղեկավարությունը շատ տգեղ վարվեց այդ հրաշալի մարդու հետ:
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու մոսկովյան ակումբը դիմեց այդ քայլին»,- ասել է Ձյուբան:
Հիշեցնենք ՝ փորձառու մասնագետի գլխավորությամբ, «Լոկոմոտիվը» 2018-ին հռչակվեց ՌՊԼ-ի չեմպիոն: Հաջորդ տարի, մոսկովյան ակումբը նվաճեց Ռուսաստանի գավաթը:
Թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, ով իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ին: