Մյունխենի «Բավարիան» ցանկանում է շարունակել համագործակցությունը Դավիդ Ալաբայի հետ:
Մյունխենյան ակումբը 27-ամյա ավստրիացուն պայմանագրի երկարաձգման առաջարկ է արել: Միևնույն ժամանակ, ակումբը չի ցանկանում տարեկան 20 մլն եվրոյից ավել աշխատավարձ վճարել: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ալաբան անցկացրել է 22 խաղ: