«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հիշել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ լոնդոնի «Չելսիում» հանդես եկած ժամանակները:
«Մոուրինյուն լավագույնս օգտագործեց իմ ֆուտբոլային միտքը: Նա հիանալի մարզիչ է մեծ խաղացողների համար: Նա կարողանում է լավ մոտիվացնել ֆուտբոլիստներին: Մի անգամ մենք շատ լավ հանդես եկանք առաջնությունում, բայց նա ասաց, որ այսօր մենք նման էինք աղբի», — Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Goal.com- ը:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն լոնդոնյան ակումբը գլխավորել է 2004-2007 և 2013-2015 թվականներին: