Ըստ Maxifoot-ի, «Լիվերպուլի» և «Մարսելի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն լրջորեն ցանկանում է մեծ ֆուտբոլ վերադառնալ:
Ավելի վաղ, 38-ամյա ֆրանսիացին արդեն հայտարարել էր, որ մտածում է ֆուտբոլ վերադառնալու համար: Այժմ հայտնի է դարձել, որ Ջիբրիլը կապ է հաստատել «Նիմի» և «Դիժոնի» ղեկավարության հետ՝ ցանկանալով պայմանագիր կնքել այդ ակումբներից մեկի հետ:
«100 գոլ Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ: Սկզբում դա գրեթե կատակ էր, բայց հետո այն իսկապես ցանկություն դարձավ: Միշտ ասում էի, որ 100 գոլի շեմի հաղթահարումն ինձ համար շատ կարևոր բան էր: Ինձ պակասում է չորս գոլ:
Եթե դա տեղի չունենա, ապա ես գոնե փորձեու եմ: Այս միտքը ինձ հանգիստ չի տալ: Ես չեմ կարող ստել ինքս ինձ, ես դեռ կարող եմ օգուտ բերել որևէ թիմի»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը: